Նա երբեք չի քաշվել ցուցադրել իր մարմինը, բայց այն, ինչ արել է ամերիկացի արվեստագետը, չափազանց է նույնիսկ հռչակի մեռած Քիմ Քարդաշյանի համար, գրում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին՝ հեռուստաաստղի նոր արձանի առիթով:
Լոս Անջելեսից Դենիել Էդուարդսը Քարդաշյանին պատկերել է մերկ, հղի ու կռնատ: Արձանն իր չափերով համապատասխանում է իրական Քարդաշյանին: Էդուարդսը կերտել է նաև նրա՝ դեռ արգանդում գտնվող երեխայի արձանը:
Ավելի վաղ Էդուարդսը հայտնի էր դարձել Բրիտանիայի արքայական զույգի չծնված թագակիր երեխայի, Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի և հղի Բրիթնի Սփիրսի արձանները կերտելով:
Քիմի դեպքում, սեփական խոստովանությամբ, նրան ոգեշնչել է աստղի գեղեցկությունը: Չնայած կոնկրետ հագուստով Քիմը, ըստ նրա, նման է «մարդասպան կետի»:
Լուսանկարները` այստեղ: