Բրիտանուհին, ում ընկերությունը զբաղվում է տների մաքրման աշխատանքներով, որոշել է մերկանալ և այդ տեսքով մաքրել հինգ տուն: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

33-ամյա Նիկկի Բելթոնը տնօրինում է The Naked Cleaning Company ընկերությունը, որի հավաքարարները մաքրում են տները ներքնազգեստով, ամբողջովին մերկ կամ թոփլես:

 

Նշվում է, որ համացանցի օգտատերերը կնոջը մեղադրել են նրանում, որ նա երբեք չէր անի այն աշխատանքը, որն անում են իր աշխատակիցները:

 
 
 

«Ես ուզում եմ ապացուցել նրանց, որ սխալվում են: Այդ պատճառով էլ որոշել եմ ինքս տներ մաքրել»,- ասել է Բելթոնը:

 

Բրիտանուհին ընդգծել է, որի աշխատակցուհիներն ինտիմ ծառայություններ չեն մատուցում: