«Արմենիա» հեռուստաընկերության եթերում շատ շուտով կլինի նոր թոք-շոու, որը կվարի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

ArmStar.am-ը զրուցեց հաղորդավարուհու հետ' պարզելու թոք-շոուի ձևաչափը, թեմատիկ ուղղվածությունն ու այլ մանրամասներ, սակայն Նազենին մեկնաբանեց, որ առավել մանրամասն այս թեմայով կարող ենք զրուցել առաջին եթերային հեռարձակումից հետո: «Մեր թոք-շոուն պատրաստ կլինի մինչև ամսի (հունիսի) տասը: Ավելի լավ կլինի, որ այս մասին զրուցենք եթեր հեռարձակվելուց հետո: Առայժմ կարող եմ ասել, որ պատրաստում ենք սոցիալական թոք-շոու, բայց թե ինչ թեմաներով, մանրամասնել չեմ ցանկանում»,-ասաց Նազենին: «Մենք» ասելով հաղորդավարուհին հավանաբար նկատի ուներ ստեղծագործական թիմին: Ինչևէ, զինվենք համբերությամբ և սպասենք հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի նոր սոցիալական թոք շոուին:

Ներկայացրեց Աշխեն Մնացականյանը/ArmStar.am/