32-ամյա իսրայելաամերիկյան դերասանուհի Նատալի Փորթմանը կարող է հպարտանալ իր գեղեցիկ կազմվածքով. 160 սանտիմետր հասակ ունենալով նա կշռում է ընդամենը 47 կիլոգրամ: Իսկ նիհարել ցանկացող բոլոր աղջիկներին նա խորհուրդ է տալիս շատ շարժվել:

Դերասանուհին զբաղվում է ֆիտնեսով, գեղասահքով, յոգայով, հետաքրքրվում է ժամանակակից ջազով, պաշտում է ոտքով զբոսանքները և առավոտյան վազքը: «Սև կարապ» ֆիլմի նկարահանումներից առաջ նա մեկ տարի զբաղվում էր բալետով, պարապում էր լողով և մարզվում էր օրեկան 5 ժամ, ինչը նրան օգնեց ազատվել 10 կիլոգրամից:

Նատալին չի ծխում և չի օգտագործում ալկոհոլ, աշխատում է խմել միայն մաքուր ջուր և լավ քնել: Բուսակերի դիետան նրան օգնում է ոչ միայն վերահսկել քաշը, այլև իսկական կյանքի փիլիսոփայություն է: Դերասանուհու սննդակարգի մեջ մտնում են բանջարեղեններ, բրինձ, լոբի, պանիր, սոյայի կաթ, մրգեր և թեյ: Քաղցրեղենը նա փոխարինել է օգտակար մեղրով, սալորաչրով, ընկույզով և այլ հատապտուղներով:

Նատալին սիրում է գործնական հագուստ, որի մեջ իրեն հարմարավետ է զգում: Կարմիր գորգի վրա նրան հազվադեպ կարելի է տեսնել հունական ոճով հագուստներրով:

Քնելուց առաջ Նատալին լվացվում է օճառով և ջրով, քանզի համոզված է, որ օճառը լավագույնս է մաքրում դեմքը: Այնուհետև դիմահարդարման մնացորդը հանում է կոսմետիկ կաթվ, դեմքը մաքրում է տոնիկով և քսում խոնավացնող կրեմ:

Դերասանուհին փորձում է պահպանել բնական գեղեցկությունը և սկզբունքորեն չի ներկում մազերը: Իսկ մազերը «փշրվելուց» պաշտպանելու համար հարդարելուց առաջ հատուկ սփրեյով ցողում է մազերը:

Լիլիթ Պետրոսյան

600x580