Հարավկորեական Samsung ընկերությունն օրեր առաջ իր կայքում պատահաբար Galaxy S4 սմարթֆոնի ավելի փոքրի մոդելի լուսանկարը հրապարկելուց հետո երեկ պաշտոնապես ներկայացրել է Galaxy S4 Mini հեռախոսը։

Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, նորույթը այս տարվա մարտի կեսերին ներկայացված Galaxy S4 մոդելի ավելի կոմպակտ տարբերակն է ՝ ունի 11 սմ երկարությամբ անկյունագծով qHD Super AMOLED էկրան, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, երկմիջուկանի պրոցեսոր և կշռում է համեմատաբար ավելի թեթև՝ 107 գր։ Սմարթֆոնի փոքր տարբերակի լուսանկարի արտահոսքից հետո ոլորտի վերլուծաբանները կանխատեսում էին, որ այն կներկայացվի այս տարվա հուլիսին։

Սարքը գործում է Android Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա, բացի այդ այն ունի 1.9 մեգապիքսելանոց տեսախցիկ առջևի մասում։ Ինչ վերբերում է Samsung Galaxy S4 Mini-ի տեխնիկական բնութագրի մյուս մանրամասներին, ապա այն կարողանում է թարգմանություն անել 9 լեզուներից, ենթարկվում է որոշ ձայնային հրահանգների։ Հեռախոսի համար հասանելի են Gmail, Google Talk, Google Play Store, Google Maps; YouTube հավելվածները։