Samsung-ը մի քանի շաբաթ է, ինչ փորձարկման է դրել իր ծալվող սմարթֆոնը, և երեկ ընկերությունը առաջին անգամ այն ներկայացրեց հանրությանը։ Իր նոր տեխնոլոգիան Samsung-ն անվանել է Infinity Flex Displаy։ Հեռախոսն իրենից ներկայացնում է թաբլեթի չափ ունեցող էկրան, որը կարող է ծալվել և տեղավորվել գրպանում։

Քողարկված նոր սարքավորումը Samsung-ը ցուցադրել է երեկ կայացած ասուլիսի ընթացքում, և թուլացրել էր սրահի բոլոր լույսերը՝ հեռախոսի դիզայնի բոլոր տարրերը պահպանելու համար։ «Այս քողարկված սարքավորումն իսկապես ապշեցուցիչ է», - ասել է Ջասթին Դենիսոնը՝ բջջային արտադրանքի մարքեթինգի աշխատակիցը։

Դենիսոնի ցուցադրած տեխնոլոգիան ներառում է ծածկող էկրան, որը ծառայում է որպես հեռախոս, և հիմնական էկրան, որը 7,3 դյույմ մեծություն ունի։

Միաժամանակ հնարավոր կլինի երեք հավելված օգտագործել՝ Samsung-ի մուլտի-ակտիվ պատուհանը կիրառելով։ Samsung-ն ասում է, որ Infinity Flex Displаy-ը ի վիճակի կլինի զանգավածային արտադրության հանելու մի քանի ամիս անց, սակայն հստակ ժամանակ չի նշում։

 

 

 

Google-ը պաշտոնապես աջակցում է այս նոր Android ծալովի սարքավորումերը, և համագործակցում է Samsung-ի հետ, որպեսզի հաջորդ տարի ստացվի թողարկել հեռախոսը։ Google-ն ուղեցույց է մշակել այն զարգացնողների համար, որոնք ցանկանում են օգտագործման մեջ դնել Android-ի՝ արդեն գոյություն ունեցող առանձնահատկությունները՝ծալվող սարքավորման մեջ ներդնելու համար։

Samsung-ը միակ ընկերությունը չէ, որն աշխատանքներ է տանում ծալվող սարքարվորումեր ստեղծելու համար։ Huawei-ն հայտնում է, որ պլանավորում է ծալվող բջջային հեռախոս թողարկել հաջորդ տարի։ Lenovo-ն և Xiaomi-ն նույնպես սկսել են զարգացնել իրենց նախատիպերը, իսկ LG-ն աշխատում է ճկուն OLED էկրաններ և հեռուստացույցներ ստեղծելու վրա, որոնք ծալվում և տեղավորվում են տուփերում։

 

 

Microsoft-ը ստեղծում է բազմէկրան սարքավորում, որը կարելի է համարել հին Courier հայեցակարգի արդիական տարբերակը։ Microdoft Surfaceի տնօրեն Panos Panay-ը վերջերս հայտնել է, որ գրպանի Surface-ը «նրա երեխան է»։ Հեռախոսներ արտադրող այն ընկերությունները, որոնց մասին ամենայն հավանականությամբ չեք լսել, ևս թաբլեթանման սարքավորումներ են մշակում, որոնք հեռախոսի կարգավիճակում ևս կօգտագործվեն, այնպես էր 2019-ին նման շատ հեռախոսների տեսակներ կունենանք։