Samsung ընկերությունը ներկայացրել է մինչ օրս ամենամեծ սմարթֆոնը՝ Galaxy Mega-ն՝ 16 սմ էկրանով, հայտնում է BBC-ն:
Samsung-ից հայտնել են, որ չափն այս հեռախոսն իդեալական է դարձնում տեսանյութեր դիտելու և միաժամանակ 2 հավելյալ ծրագրեր օգտագործելու համար:
Այս կերպ Samsung-ը նպաստել է այսպես կոչված՝ «հեռաշետների» (հեռախոս+պլանշետ) հանրահռչակմանը. հեռախոսներ, որոնք իրենց չափերով մոտենում են պլանշետներին: Այս սարքերն ավելի մեծ ժողովրդականության են արժանացել, քան սպասվում էր:
Հետաքրքրական է, որ չնայած չափերին՝ Galaxy Mega-ն թեթև է (199 գ) և այնպես, որ հնարավոր լինի օգտագործել մեկ ձեռքով և տեղավորել գրպանում:
Սա վաճառքի կհանվի մայիսին, առաջին շուկաները կլինեն Եվրոպան և Ռուսաստանը:
2012թ. 30,3 տոկոսով Samsung-ը եղել է ամենամեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոն արտադրողը: