Պարզվում է' սև ազնվամորին կարող է կանխել քաղցկեղի զարգացումը: Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները Օհայո համալսարանից, սև ազնվամորու պաշտպանիչ հատկություններն էապես գերազանցում են այլ հատապտուղների' ելակի կամ հապալասի օգտակար հատկություններին:

Ինչպես պարզել են գիտնականները, հակաքաղցկեղային ազդեցությունը պայմանավորված է սև ազնվամորու մեջ առկա հակաօքսիդանտ նյութերի ակտիվությամբ: Այդ նյութերը կանխում են ազատ ռադիկալներին վնասող հատկությունները: Վերջիններս այնպիսի միացություններ են, որոնք ձևավորվում են օրգանիզմում' առաջացնելով բջջի կառուցվածային վնասվածքներ: Պրոֆեսոր Հարի Սթոունը հայտարարել է, որ զարմացել է, երբ բացահայտել է սև ազնվամորու և այլ հատապտուղերի միջև նմանօրինակ տարբերություն հայտնաբերելիս:

Լոբորատոր մկների վրա կատարված հետազոտությունների ժամանակ մկներին աղիների ուռուցք հարուցող նյութ է ներարկվել: Կենդանիների մի մասը ստացել է սև ազնվամորու որոշակի չափաբաժին: Արդյունքում այդ խմբում գրանցվել է ուռուցքի առաջացման 80%-ով ավելի քիչ դեպք, քան մկների այն խմբում, որոնք սովորական կերակուր էին ստացել:

Գիտնականները նշել են, որ այդ չափաբաժինը մարդու համար հավասար է օրեկան 4 բաժակ հատապտուղ ուտելուն: Սթոուների խոսքերով' դա կարող է շատ լինել, սակայն պետք է հաշվի առնել, որ փորձերի ժամանակ օգտագործվել են քաղցկեղածին նյութերի մեծ չափաբաժիններ: Ամենայն հավանականությամբ, մարդու համար այս նյութի արդյունավետությունը տեսանելի կլինի նաև ավելի քիչ չափաբաժնի օգտագործման դեպքում: