Իդեալական սիրեցյալներին նկարագրելիս կանայք հաճախ խոսում են զուգընկերոջ բարձր հասակի, մկանուտ և փորձառու լինելու մասին: Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ այս բոլոր հատկությունները իրականում չեն ազդում կնոջ օրգազմի որակի վրա: Այս մասին գրում է Rambler-ը:

ԱՄՆ ազգային կենտրոնի կենսատեխնոլոգիայի տեղեկատվության (NCBI) հետազոտողները հարցում են անցկացրել ակտիվ սեռական կյանք վարող 103 կանանց շրջանում: Հատուկ ուշադրություն է դարձվել այն հարցերին, թե ինչ չափանիշներով են աղջիկներն ընտրում սիրեցյալներին և ինչպիսին է լինում նրանց սեռական հարաբերությունը:

Դրանից բացի, հարցվածները ստիպված են եղել նշել, թե որն է իրենց կարծիքով' տղամարդու բնավորության ամենասեքսուալ գիծը:

Հաղոդվում է, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը նշել է հումորի զգացումը:

Բայց սա դեռ ամենը չէ. ըստ հետազոտության' լավ կատակելու կարողությունը ազդում է ոչ միայն սեքսի որակի, այլ նաև օրգազմի պայծառության վրա: Գիտնականները պարզել են, որ որքան տղամարդը սրամիտ է, այնքան ավելի գրավիչ է երևում զուգընկերուհու աչքերում: Եվ աա, իր հերթին, ուժեղացնում է վերջինիս օրգազմները:

Այսպիսով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կանանց համար ընտրյալի արտաքին տվյալները սեքսում երկրորդական են: