Հեղինակ` BornToDie

 

Պարզվում է' տղամարդու քթի ձևից կարելի է պարզել տղամարդու սեքսուալ բնույթը:

1. Սիրեկան-հերոս

Զգուշացեք, ամենայն հավանականությամբ ձեր առջև իսկական սրտակեր է: Եսասեր, բայց ոչ պակաս գրավիչ ու ձգող: Նրա թուլություններն են էրոտիկ խաղերը և անսովոր վայրերում սեքսով զբաղվելը:

 

2. Սեքսուալ մարաթոնյան վազորդ

Այս տղամարդու ուժեղ կողմը սեռական ակտի երկարատևությունն է: Այո, նա կարող է չփայլել էրոտիկ երևակայությամբ, նրան դժվար կարելի է համբույրների վարպետ անվանել, բայց սեքսով հավերժ զբաղվելու նրա կարողությունն անգին է:

 

3. Հիանալի սիրեկան

Այս նուրբ ու քնքուշ տղամարդն անկողնում կարող է անել գրեթե ամեն ինչ: Սովորական կյանքում նա, որպես կանոն, վստահելի մարդ է, ում համար «ընտանիքն» ու «ընտանեկան արժեքները» դատարկ խոսքեր են: Արկածների հանդեպ իր սերը նա նախընտրում է իրագործել անկողնում, ինչն իր մոտ լավ է ստացվում:

 

4. Ձանձրալի սիրեկան

Հիմնականում նման մարդու վրա կարելի է հույս դնել' հանգիստ, զուսպ: Թվում է, թե նա հանգստության տիպար է անգամ ամենանյարդային իրավիճակում: Իսկ ահա սեքսում նա հազվադեպ է համարձակվում ինչ-որ նոր բան փորձել' նախընտրելով փորձված դիրքեր: Հավանաբար 69-ը նրա համար սովորական թիվ է, որը նախորդում է 70-ին:

 

5. Հնարամիտ սիրեկան

Հիմնականում այսպես է' որքան լայն է քիթը, այնքան կրեատիվ է տղամարդը: Նա սեքսուալ փորձարկումների իսկական սիրահար է. անընդհատ ցանկանում է ինչ-որ նոր բան փորձել: Լավ կողմերից է նաև այն, որ նա չի հանգստանա, մինչև իր զուգընկերուհին օրգազմ չստանա:

 

6. Սեքս-ագրեսոր

Վեճերը, կոմֆլիկտներն ու սկանդալները նրա տարերքն են. նա դրանցում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Նա կոպիտ սեքսի սիրահար է, անկողնում առաջին հերթին մտածում է իր մասին: