Victoria’s Secret-ի «հրեշտակների» շարքերը լքելուց հետո, Միրանդա Քերը խորասուզվել է իր նոր ծրագրերի եւ գաղափարների մեջ: Մոդելը հայտնի է իր՝ դեպի ամեն ինչի բնականն ունեցած սիրով:
Գաղտնիք չէ՝ մոդելը կողմնակից է առողջ ապրելակերպին, զբաղվում է յոգայով, ինչպես նաեւ թողարկում օրգանական կոսմետիկայի իր հավաքածուն: Վերջերս տեղի ունեցավ Kora Organics-ի նոր կոսմետիկ միջոցների շնորհանդեսը, որ ներկայացրել էր Միրանդա Քերը:
«Սա իմ ունեցած կրքի արտացոլանքն է՝ դեպի առողջ եւ հավասարակշռված կենսակերպը, ես ջանացել եմ, որպեսզի լինեն մթերքներ, որոնք պարունակում են մաշկի սնուցման համար օգտակար եւ անհրաժեշտ բաղադրամասեր: Kora Organics-ը դա այն է, ինչ ես միշտ փնտրեմ եմ, բայց երբեք չեմ գտել ոչ մի տեղ»,- ասել է Միրանդան: Ուստի զարմանալի չէ, որ նշված կոսմետիկ միջոցներն էլ գովազդում է հենց ինքը՝ Միրանդա Քերը: