Նախքան 2017թ.-ին տրանսգենդեր լինելու մասին հայտարարելը սուպերմոդել Թեդի Քուինլիվանը մասնակցել է այնպիսի ապրանքանիշերի գովազդային արշավներին, ինչպիսիք են Chanel-ը, Gucci-ն եւ Louis Vuitton-ը։
Այդ նորությունը, սակայն, չի ազդել նրա կարիերայի վրա, եւ Թեդին շարունակում էր հայտնվել ցուցադրություններին ու ամսագերի շապիկներին։ Այժմ Քուինլիվանը ընտրվել է որպես Chanel Beauty ընկերության նոր արաշվի դեմք՝ դառնալով առաջին բացահայտ տրանսգենդերը, որը մասնակցում է այդպիսի արշավի։
Գովազդային առաջին հոլովակներն ու լուսանկարները հրապարակել են Chanel Beauty-ի Instagram-յան պաշտոնական էջում։ Տեսանյութերում Թեդի Քուինլիվանը ներկայացնում է Soleil Tan De Chanel հավաքածուի ապրանքները։
Կարճ հոլովակի մեկնաբանություններում մոդելը հայտնել է, որ կյանքում իր համար հեշտ չէ, սակայն պայքարում է իր իրավունքների համար։ «Ես երբեք լաց չեմ լինում, երբ տխուր եմ, բայց ուրախության ու ցնծության պահին ես երջանկությունից հեկեկում եմ։ Իմ կյանքը մշտական պայքար է՝ դպրոցում մշտական հալածանքից մինչեւ ծեծ սեփական հոր կողմից։ Սա հաղթանակ է, որն արժանի էր բոլոր տանջանքներին»,- հայտարարել է Թեոդորան։
Հետևեք NEWS.am STYLE