Chanel ֆրանսիական նորաձեւության տունը հրապարակել Է գովազգային արշավի առաջին կադրերը, որին մասնակցել Է Ուիլ Սմիթի 15-ամյա դուստրը՝ Ուիլոուն: Աղջիկը ներկայացրել Է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու: Լուսանկարներն արվել են սեւ-սպիտակ երանգներով: Շարքը ներկայացված Է բրենդի կայքում:
Հոլիվուդյան դերասանի դուստրը Chanel-ի դեսպանն Է դարձել այս գարնանը: Այս առաջարկությունը նրան արել Է նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը: Անցյալ տարի աղջիկը պարտավորագիր Է ստորագրել մոդելային գործակալության հետ եւ նկարահանվել Marc Jacobs-ի գովազդային արշավում:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ, ինչպես նաեւ ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին: