Tom Ford բրենդը թողարկել Է Soleil Color («Արեւի գույնը») կոսմետիկայի հավաքածուն: Դրանում տեղ են գտել շրթունքների խնամքի համար նախատեսված միջոցներ՝ ինովացիոն ֆորմուլայով, որը խոնավություն եւ սնուցում Է ապահովում, ինչպես նաեւ դեմքն ավելի արտահայտիչ դարձնելու միջոցներ:
Հավաքածուն կլրացնի բրենդի Tom Ford Soleil Blanc նոր բույրը՝ Private Blend շարքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մայիսի 6-ի մամուլի տեղեկագրում:
Tom Ford-ը հիմնադրել Է ամերիկացի դիզայներ եւ մոդելագործ Թոմ Ֆորդը: Նա լայն ճանաչում Է ստացել՝ կրեատիվ տնօրենի պաշտոնում աշխատելով Gucci եւ Yves Saint Laurent նորաձեւության տներում: Բացի մոդելագործի կարիերայից, Ֆորդը զբաղվում Է կինեմատոգրաֆիական գործունեությամբ. նրա «Միայնակ տղամարդը» ֆիլմը (2009 թ.) անվանակարգվել Է «Օսկար»-ի: Բրենդի պարֆյումերային ստորաբաժանումը մտնում Է Estee Lauder կորպորացիայի մեջ: 2016 թվականի ապրիլին մակնիշը թողարկել Է Tom Ford Soleil Blanc նոր բույրը՝ Private Blend շարքում: