Marilyn Monroe ապրանքանիշն ընդլայնել է տեսականու շարքը եւ թողարկել կոշիկների առաջին հավաքածուն:
Ըստ Fashiontime-ի, լեգենդար կինոաստղ Մերլին Մոնրոյի անվամբ արդեն հագուստ եւ աքսեսուարներ են թողարկվում: Ապրանքանիշի իրավունքի սեփականատեր Authentic Brands Group ընկերությունը որոշել է թափանցել նոր շուկաներ եւ թողարկել է կոշիկների հավաքածու, որն արդեն այս տարվա սեպտեմբերից կհանվի վաճառքի: Առաջին հավաքածուն կներառի տարատեսակ մոդելներ. հարթ ներբանով եւ կիսաերկարաճիտ կոշիկներից մինչեւ բարձրակրունկ եւ երկարաճիտ կոշիկները: Նոր կոշիկները կհամադրվեն զինվորական, վեսթերն, սպորտային եւ հոլիվուդյան շքեղություն ոճերի հետ: