Վիրջիլ Աբլոյի Off-White հայտնի ապրանքանիշը սիլիկոնե պաշտպանիչ բախիլներ է արտադրել սպորտային կոշիկների համար։ Ջրից ու կեղտից պաշտպանելու համար նախատեսված բախիլները պատրաստված են 100 տոկոս սիլիկոնից եւ արժեն 70 դոլար, ինչն, ընդհանուր առմամբ, հավասար է այլ ապրանքանիշից լավ սպորտային կոշիկների գնին։
Վիրջիլ Աբլոն ամերիկացի դիզայներ է, դիջեյ, Off-White արքանիշի հիմնադիրն ու Louis Vuitton-ի՝ տղամարդկանց հագուստի հավաքածուների ստեղծագործական տնօրենը։
Վիրջիլը դարձել է Louis Vuitton-ի եւ LVMH կոնգլոմերատի պատմության ընթացքում առաջին թխամորթ ստեղծագործական տնօրենը։ 2019թ.-ի սեպտեմբերին Աբլոն ներառվել է Ամերիկայի դիզայներների խորհրդում, իսկ նոյեմբերի վերջին դարձել է Evian էկոանվտանգ ապրանքանիշի ստեղծագործական խորհրդատուն։