Մարկ Ջեյքոսբը եւ նրա անվամբ ապրանքանիշի հավաքածուներից մեկը՝ The Marc Jacobs-ը, որը մասնագիտացած է բազային իրերի վրա, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տղամարդկանց հավաքածու ունի, գրում է Esquire-ը։
Դիզայների խոսքով՝ տղամարդկանց համար իրերի թողարկումը վերսկսվելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ բազմաթիվ տղամարդ գնորդներ սկսել են կանանց հավաքածուից իրեր ընտրելիս մեծ չափսեր խնդրել։ Այդ ժամանակ նա տղամարդկանց համար նախատեսված մի քանի մոդել էր ավելացրել իր ապրանքանիշի միջեզոնային հավաքածուում, իսկ այժմ լիարժեք հավաքածու է թողարկել։
Հավաքածուում ներառված են վերնաշապիկներ, սվիթշոտեր, սպորտային տաբատներ, իրեր, որոնք ստեղծվել են Peanuts կոմիքսի հեղինակների հետ համագործակցոիւթյան արդյունքում։ Դրանք արդեն իսկ հնարավոր է գնել Marc Jacobs կայքում, գները սկսվում են 115 դոլարից շապիկների համար, հասնում մինչեւ 1600 դոլար հուդիների համար։