McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի Շվեդիայի բաժանմունքն սկսել Է հագուստի թողարկումը:

Big Mac Shop կայքում արդեն կարելի Է պատվիրել ներքնազգեստների հավաքանի (լեգինսներ եւ երկարաթեւք կոֆտա), ընդ որում հագուստ Է թողարկվում ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց համար:

 

Նաեւ կարելի Է գնել անկողնային սպիտակեղեն եւ որմնապաստառներ: Հագուստի եւ մյուս իրերի վրա տպիչով պատկերված են համբուրգերներ:

 

Կայքում հաղորդվում Է, որ շուտով վաճառքի կհանվեն շան բաճկոնակ, անձրեւանոց եւ ռետինե ճտքակոշիկներ: Դրանց բոլորի վրա նույնպես պատկերված կլինեն համբուրգերներ:

 

Իրերն արժեն 399-ից մինչեւ 468 շվեդական կրոն (մոտավորապես 58 դոլար): Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, վաճառքից դրամամուտքերը կփոխանցվեն Ռոնալդ Մակդոնալդի բարեգործական հիմնադրամ: