One Direction փոփ-խմբի երաժիշտ Լիամ Փեյնսը տեղեկացրել է, որ խումբը նոր երգ է թողարկել: Billboard հրատարակությունը գրում է, որ երգի ձայնագրմանը չի մասնակցել խումբը լքած Զեյն Մալիքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Drag Me Down» սինգլը հրապարակվել է iTunes-ում: Gazeta.ru-ն հիշեցրել է, որ ավ ելի վաղ, ընթացիկ շաբաթ, Մալիքը պայմանագիր է ստորագրել Turn First Artists պրոմոընկերության և RCA Records լեյբլի հետ' այդպիսով սկսելով սոլո-կարիերա: Այս տարվա մարտին Մալիքը լքել էր խումբը, ընդգծելով, որ իր կյանքը շարժվում է «ավելի քան մեկ ուղղությամբ»: