Կանադական Naked & Famous բրենդը ջինսեր է թողարկել, որոնք
փոխում են իրենց գույնը՝ կախված ջերմաստիճանի ազդեցությունից:
Եթե դուք մրսել եք, ապա ջինսերը կապույտ են դառնում, հենց դուք
տաքանում եք՝ դրանք սպիտակում են: Այդ արդյունքը ստացվում է
շնորհիվ թերմոխրոմ կտորի ներկի, որի կազմի մեջ մտնում են
այնպիսի մոլեկուլներ, որոնք փոխում են գույնը ջերմաստիճանի
փոփոխման դեպքում:
Ջինսերը դարձել են Weird Guy շարքի մի մասը և հասանելի են Barneys
New York խանութներում 240 դոլար արժեքով:
Naked & Famous կանադական հագուստի բրենդ է, որը հիմնադրվել է
2008 թ. Բրենդոն Շվարցի կողմից: Ավելի վաղ բրենդը ներկայացնում
էր մորու հոտ ունեցող, մթության մեջ լուսարձակող ջինսեր: