Անդրադառնալով օրվա գլխավոր թեմային՝ «Վերջին զանգին»՝ Lurer.com–ը զրուցեց դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ՝ նրանից պարզելու, թե ինչպիսի զգացողություններով է ավարտել դպրոցը և ինչ հիշողություններ ունի այդ տարիների հետ կապված:

-Ընդհանուր առմամբ դպրոցական տարիներն ինձ համար բավականին տպավորիչ էին, կոնկրետ ինչ-որ դեպք հիմա չեմ կարող առանձնացնել:
Վերջին զանգի օրը մինչև վերջ շատ լարված էի, անընդհատ մտքումս կրկնում էի խոսքերս, որպեսզի չմոռանամ: Դա եմ շատ լավ հիշում, իսկ միջոցառումը հետաքրքիր և հուզիչ էր:

Շուշաննան նաև մեզ պատմեց, որ հենց այդ տարիների հետ են կապված իր առաջին սիրո «անմեղ» հուշերը.

-Բացառություն չեմ կազմի և կասեմ՝ այո՛, ես ևս առաջին անգամ հենց դպրոցական տարիներին եմ սիրահարվել:

Դա հենց առաջին դասարանում էր՝ ուսուցիչների հետ ծանոթության օրը: Անունը չեմ հիշում հիմա, բայց լավ հիշում եմ, որ շատ էի ուզում, որպեսզի վերջնական տեղս դասարանում իր կողքը լիներ, բայց չստացվեց: Ես փոքրամարմին էի՝ ինձ նստեցրին առջևում, իսկ նրան, որպես բարձրահասակ, վերջում: