Շուշաննա Թովմասյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երանի» սերիալում, BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները, նաեւ զրուցել ենք մի շարք թեմաների շուրջ: Դերասանուհու հետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:
Ամեն ինչ վաղուց էր սկսված եւ շարունակվեց պատանեկությունից:
Իմ ուժերի հանդեպ անվստահություն զգացի, երբ սկզբնական շրջանում գաղափար չունեի այս ոլորտից:
Առաջին հիասթափությունն ու ոգեւորությունը շատ բնական եմ համարում: Եղել է թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքում:
Հայտնի լինելն ինձ համար պարտադիր եւ ինքնանպատակ չեմ համարում:
Ինձ անվերապահորեն ընդունողներին եւ քննադատողներինկասեմ, որ հասարակ մարդ եմ`առավելություններով եւ թերություններով:
Կերպարը, որն առաջարկում են, պետք է վստահություն ներշնչի ինձ:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: