Life.panorama.am-ը գրում է.
«Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի փիարի համար ու հետո շպրտեցին» ահա այս վերնագրով երեկ համացանցում տարածված հրապարակումը շարունակվում է քննարկումների կիզակետում մնալ: Այս թեմայի վերաբերյալ իրենց գրառումներով հետ չմնացին անձամբ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու երգիչ Մարտ Բաբայանը:
«Մամուլում սնկի պես աճում են հոդվածներ հետևյալ խորագրով. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»: Չեմ հասկանում, երբ իմ փոխարեն որոշում են, ավելին, անում են նման բարձր հայտարարություններ: Դուք չպետք է որոշեք, թե ով ում է նման: Ես չեմ ցանկանում, որպեսզի խցկվեն իմ անձնական կյանք: Ես հպարտանում եմ Շուշաննայի հետ մեր համատեղ աշխատանքով: Շնորհիվ նրա մասնակցության ու պրոֆեսիոնալ դերասանական խաղի՝ մենք ստեղծել ենք նման հաջող աշխատանք: Մի քանի ամսում մոտ 2 մլն դիտում ունի «Ты любовь моя» նախագիծը: Ես ուրախ եմ, որ ժողովուրդն անկեղծորեն սիրեց երգն ու հոլովակը: Մենք դա արել ենք սիրով ու արդյունքն ակնհայտ է: Այսքանը»,- տարածված խոսակցությունների վերաբերյալ՝ ահա այսպես է արտահայտվել Մարտ Բաբայանը:
Շարունակությունը` այստեղ: