Բրիտանական Պորտսմուտ քաղաքի 99-ամյա բնակչուհի Դորիս Լոնգն իր օրինակով ապացուցում է, որ նորանոր բարձունքների նվաճման համար պատկառելի տարիքն ամենևին էլ արգելք չէ։
Ինչպես նշում է tert.am-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին, իր ծննդյան 99-րդ ամյակին անվախ բրիտանուհին որոշել է արտառոց քայլ անել և մագլցել է 11 հարկանի շինությունը՝ դառնալով աշխարհում ամենատարեց անձը, ով ճոպանով մագլցել է շինության վրա։
Հարկ է նշել, որ 34.5 մ բարձրությամբ շենքի «նվաճումը» բարեգործական բնույթ է կրել, և միջացառման շրջանականերում ստացված ողջ հասույթն ուղղվել է Վոթերլուվիլ քաղաքի ծերանոցներից մեկին։
Շենքը մագլցելու համար կինն իր հետ է վերցրել նաև 7-ամյաԴիլան Բրայանին, որպեսզի ցույց տա, որ ֆիզիկական ակիտվության համար բոլոր տարիքներն էլ հարմար են։
«Ինձ պարզապես ցնցող եմ զգում։ Ինչ վերաբում է տարիքիս, ապա ինձ թվում է, թե ես ոչ թե 99, այլ 60 տարեկան եմ»,-ոգևորված ասել է բրիտանուհին։