74-ամյա հոլիվուդյան դերասան Ջոն Վոյտը շոկ է ապրել, երբ իմացել է, որ իր դուստր Անջելինա Ջոլին հեռացրել է երկու կրծքերը:
Վոյտի խոսքերով՝ նա շատ զարմացել է, երբ իմացել է, որ իր դուստրը, ում հետ ունեցած հարաբերությունները չափազանց լարված են, չի կիսվել իր հետ նման լուրջ մտադրությամբ: Նա այդ մասին իմացել է New York Times-ից՝ հոդվածի տպագրությունից միայն երկու օր հետո:
Վոյտը նաև զարմացած է, քանի որ ոչ մի տարօրինակ բան չի նկատել երկու օր առաջ իրենց վերջին հանդիպման ընթացքում: Նա պատմել է, որ հանդիպել է Ջոլիի և իր տղայի հետ ընտանեկան խնջույքի ժամանակ, որին հրավիրված է եղել:
Ջոլին լուրջ վիճել է հոր հետ 2002 թվականին և շուրջ 10 տարի չի շփվել նրա հետ: Այդ ժամանակ Վոյտը պատմում էր դստեր «հոգեկան խնդիրների» մասին, իսկ Ջոլին նրան մեղադրում էր սիրված մորը անընդհատ դավաճանելու համար:
Միայն 2011 թվականին նրանք վերսկսեցին իրենց շփումը: Վոյտը 2011 թվականին ծանոթացավ իր թոռների հետ և խոստովանեց, որ դարձել է «աշխարհի ամենաերջանիկ մարդը»։