Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չինացի երկրպագուներին սաստիկ բարկացրել է իր մեկնաբանությամբ, որից հետեւում Է, որ նա Տայվանը չի համարում Չինաստանի բաղկացուցիչ մասը: Այդ մասին գրել է The Huffington Post-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:
Վրդովմունքի առիթ Է դարձել Ջոլիի պատասխանն այն հարցին, թե ով Է նրա սիրելի չինացի ռեժիսորը: Հարցը Շանհայում կայացած մամուլի ասուլիսում հնչեցրել Է Associated Press-ի թղթակիցը: Ջոլին տվել է Էնգ Լիի անունը և հավելել. «Ես վստահ չեմ՝ մենք կարող ենք արդյոք Էնգ Լիին համարել չինացի: Նա տվայվանցի Է, բայց նա չինարեն լեզվով շատ ֆիլմեր Է նկարահանում չինացի դերասանների ու դերասանուհիների մասնակցությամբ, և ես կարծում եմ, որ նրա աշխատանքները և նրա ֆիլմերի դերասաններն ինձ ամենից ավելի են հայտնի և ինձ շատ են դուրս գալիս»:
Դերասանուհու պատասխանը վերատպել են Չինաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ, իսկ սոցիալական ցանցերում հայտնվել են Ջոլիին դատապարտող հաղորդագրություններ: Weibo-ի օգտատերերից մեկը գրել Է, թե հասկանալ տալով, որ Չինաստանը և Տայվանը երկու տարբեր պետություններ են, Ջոլին խելացի կնոջից վերածվել է ծաղրի առարկայի: Համացանցի օգտատերերից ոմանք խոստացել են բոյկոտել նրա նոր ֆիլմը՝ «Մալեֆիսենտա»-ն:
Ավելի վաղ շնորհազրկվածի վիճակում էր հայտնվել Բրեդ Փիթը «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմում խաղացած դերի պատճառով: Ֆիլմում նկարահանվելուց հետո արգելվել էր նրա մուտքը Չինաստան: Պեկինը, սակայն, Փիթին թույլատրել է Ջոլիին ուղեկցել Չինաստան շրջագայության ընթացքում՝ հաջակցություն «Մալեֆիսենտա» ֆիլմի:
Տայվանի կարգավիճակը վիճելի է: Պաշտոնապես այն ՉԺՀ-ի վարչական միավոր է, բայց նրա տարածքը վերահսկվում Է մասնակիորեն ճանաչված Տայվանի Չինական Հանրապետության կողմից: Չինաստանի տարածքներից մեկը, որի կարգավիճակը նույնպես վեճերի տեղիք է տալիս, Տիբեթն է: