Զգայուն և շուտ կարմրող մաշկն անհրաժեշտ է հաճախ խոնավացնել, նաև հանգստացնող դիմակներ դնել:
Կաթնաշոռով դիմակ' կարմրածության դեմ
Սովորաբար կարմրածության դեմ լավ օգնում են թարմ վարունգից կամ կաթնաշոռից դիմակները: Թարմ վարունգը կարող եք քերել կամ օղակաձև կտրել և դնել երեսին: Կաթնաշոռը պետք է նախ լավ տրորել, որպեսզի գնդիկները հավասարեցվեն: Որպեսզի կաթնաշոռը միատարր զանգված դառնա, ավելացնում ենք մի փոքր կաթ: Օրինակ' 1թ.գ. կաթնաշոռին 1թ. գ. կաթ: Կարելի է դիմակ ստանալ նաև քերած վարունգի և կաթով խառնած կաթնաշոռի խառնուրդից: Այսպիսի դիմակները հիանալի հանգստացնում են մաշկը, հանում կարմրածությունն ու նույնիսկ սպիտակեցնող ազդեցություն ունեն:
Գազարի հյութով դիմակ
Դրական արդյունք կունենա նաև այս դիմակը. կաթնաշոռը խառնեք թարմ գազարի քամած հյութի հետ: 1թ. գ. կաթնաշոռը խառնեք 1թ. գ. գազարի հյութի հետ: Քսեք դիմակը դեմքին և թողեք 15 րոպե: Լվացեք գոլ ջրով: Կարմրածության դեմ դիմակների մեջ կարող եք ավելացնել նաև ձիթապտղի ձեթ, որը կփափկեցնի մաշկը:
Բանանով դիմակն ընդդեմ կարմրածության
Խառնեք 1 թ. գդալ բանանի պյուրեն նույնքան կաթի և կաթնաշոռի հետ: Ստացված զանգվածքը քսեք երեսին և թողեք 15 րոպե:
Կարտոֆիլից դիմակներ' կարմրածության դեմ
Կարմրածությունը հիանալի հանում են նաև կարտոֆիլից դիմակները: Կարտոֆիլն անցկացերք քերիչի մանր անցքերով: Քսեք այն դեմքին: Եթե կարմրածությունը շատ ուժեղ է, ապա մի փոքր ձիթապտղի ձեթ խառնեք կարտոֆիլին: Կարող եք նաև կտրատել հում կարտոֆիլը և այդպես դնել դեմքին: Կարտոֆիլը կթարմացնի մաշկն ու կհանի գրգռվածությունը: Կարելի է խառնել կարտոֆիլի պյուրեն ձվի դեղնուցի, կաթի և ձիթապտղի ձեթի հետ: Քսեք ստացված դիմակը երեսին և թողեք 15րոպե: Այսպիսի դիմակները հիանալի սնուցում են մաշկը և խոնավացնում: