Ամառային վիտամինառատ աղցան, որը կարող եք վայելել նաեւ այլ ուտեստների (կարտոֆիլ, մակարոն) համադրությամբ: Չզարմանաք, եթե մեկ անգամ փորձելուց հետո այն ձեր սեղանին հայտնվի ամեն օր…
Հարկավոր է՝
4 լոլիկ,
10 ճյուղ նեխուր (քարավուզ),
սխտոր,
բուսական յուղ,
աղ,
աղացած սեւ պղպեղ:
Լոլիկը, ըստ նախասիրության, կարող եք կտրատել մանր կամ մեծ կտորներով: Մանր կտրատել նաեւ նեխուրի ճյուղերը: Խառնել իրար, ավելացնել բուսական յուղը, մանր կտրատած սխտորը, համեմել աղով եւ սեւ պղպեղով:
Բարի ախորժակ: