Էվա Հերցոգովան 3-րդ անգամ մայր է դարձել և դարձյալ որդի է ունեցել: Նրա հղիության մասին լայն հասարակությունը իմացել էր նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Էվան խոստովանեց, որ անչափ երջանիկ է երեխաներ ունենալով:
«Մայր լինելը շատ ծանր աշխատանք է, սակայն դա լավագույնն է, ինչը կարող է լինել մարդու համար: Ամեն օր ինչ-որ նոր և հրաշալի բան»,-ասում է Էվան:
Թոփ մոդելի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Էվան և նրա քաղաքացիական ամուսին, իտալացի գործարար Գրեգորիո Մարսիան ունեցել են իրենց երրորդ որդուն, ում անվանակոչել են Էդվարդ: Նրանց առաջնեկը՝ Ջորջը, լույս աշխարհ է եկել 2007թ.-ին, իսկ 2011թ. գարնանը ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Ֆիլիպը: