Վերջին շրջանում լուրեր էին տարածվել, որ երգիչ Դավիթ Թուջարյանն ընկերուհի ունի և պատրաստվում է ամուսնանալ: esyes.am-ը կրկին գնացել է լուրի հետքերով ու պարզել ամբողջ իրողությունը: Դավիթը նշեց, որ անձնական կյանքի մասին խոսելն իր չսիրած թեման է, սակայն հասկանում է, որ հայտնի մարդ լինելու դեպքում դրանից խույս տալն անհնար է:
Դավթի փոխանցմամբ' ինքը միշտ ընկերուհի ունի, իսկ հարցին, թե այս պահին ով է նրա ընկերուհին, երգիչը պատասխանեց. «Չեք ճանաչի, շատ սիրուն աղջիկ է: Երբ հստակ ինչ-որ բան լինի, ես անպայման կտեղեկացնեմ «Ես»-ին ու կհայտնվեմ շապիկներին»: Երգիչը նշեց, որ եթե ընկերուհի է ունենում, դա երկարաժամկետ է լինում. «Այնպես չի, որ անընդհատ ընկերուհիներ եմ փոխում, պարզապես կողքիս միշտ ունեցել եմ ինձ շատ սիրող աղջիկ»:
Հարցին, թե որքան ժամանակ է' շփվում նոր ընկերուհու հետ և ով է նա, երգիչը պատասխանեց. «Նոր է: Անունն էլ թող դեռևս անհայտ մնա. ինչ-որ բան լինելու դեպքում անպայման կլուսաբանեք»:
Ստեղծագործական նորությունների մասին խոսելիս երգիչը նշեց, որ մոր մահվանից հետո դեռևս նորություններ չունի. «Մոտ կես տարի առաջ մորս կորցնելուց հետո, նոր-նոր խելքի եմ գալիս»: