Արդեն տևական ժամանակ է՝ Դավիթ Թուջարյանը պասիվ երաժշտական գործունեություն է ծավալում: Life.panorama.am-ի տեղեկություններով՝ երգիչը որոշել է հրաժեշտ տալ էստրադային ուղղվածությանը: Խոսակցությունների և դրանց հավաստի լինելու մասին հետաքրքրվեցինք հենց երգչից: «Այս ոլորտից հրաժարվելու մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող:
Աշխատում եմ ռեստորանային համալիրում, երգում եմ «գումարային» երգեր, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեմ, իսկ ընտանիքս պահել է պետք: Սակայն նոր երգեր չունեմ էստրադայի ուղղվածությամբ, հետագայում էլ, ցանկալի կլինի, որ երգացանկս միայն հոգևոր ուղղվածությամբ երգերով համալրվի: Բայց ամեն ինչ Աստծո առաջնորդությանն եմ թողնում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դավիթը:
Շարունակությունը` այստեղ: