Հայկական էստրադայի ամենահմայիչ երգիչներից մեկը' Դավիթ Թուջարյանը, ևս լքեց ամուրիների շարքը: Օրեր առաջ «Ես եմ…» ամսագրի նոր գրասենյակը սիրառատ էր. Դավիթն ու կինը' Սվետլանան, հյուրընկալվել էին մեզ: Երկար ու հաճելի զրույցի ընթացքում զույգի հետ խոսեցինք իրենց ծանոթության, նշանադրության ու ամուսնություն մասին: Նրանք, մեկմեկու լրացնելով, ներկայացնում էին իրենց սիրո պատմության մանրամասները' չմոռանալով մեկ անգամ ևս խոստովանել, որ շատ են սիրում իրար :)
Դավիթ Թուջարյանն ու Սվետլանան վաղեմի ծանոթներ են. վերջինս երգչի եղբոր քենին է: «Ես ու Սվետան վաղուց ենք իրար ճանաչում. մեր ընտանիքիների մեջ խնամիական կապ կա: Մոսկվայում ապրելու պատճառով, ճիշտ է, հաճախ չենք հանդիպել, բայց միշտ շատ մտերիմ ենք եղել: Իսկ անձնական շփումը սկսվել է անցյալ տարվանից, երբ ընտանիքով եկան Երևան: Նակինում շատ ջերմ եմ վերաբերվել նրան, բայց ոչ ավելին, քանի որ ինքը դեռ փոքր էր. անցյալ ամառվա մեր հանդիպումը շատ բան փոխեց, ես նրա մեջ արդեն հասուն կնոջ տեսա,- ասաց Դավիթը' հավելելով,- երբ նրանք Երևանում էին, մի քանի անգամ հասցրինք հանդիպել, բայց այդ ամենը կարճ տևեց. այդ օրերը համընկան մորս հիվանդության գլուխ բարձրացնելու հետ, և իմ աչքին ոչինչ չէր երևում: Այդ շրջանում ամեն ինչ այնքան խառն էր, որ չէի հասկանում, թե ինչ եմ ուզում ու ինչ պետք է անեմ: Մորս հիվանդությունը ինձ խելագարության էր հասցրել, ու չէի կարողանում իմ անձնականի մասին մտածել: Մեր տանն իսկական քաոս էր: Հիմա նոր-նոր իմ կյանքն էլի սկսվում է»:
Դավթի հավաստմամբ' մոր մահից որոշակի ժամանակ անց, երբ ինքն արդեն փոքր-ինչ հաշտվել էր կատարվածի հետ, Սվետլանայի հետ հարաբերությունները կրկին վերականգնելու քայլեր է արել, սակայն նրա կողմից արհամարհանքի ու մերժման է արժանացել:
«Երբ արդեն մի քիչ ուշքի էի եկել, գրեցի նրան, պարզվեց' ինձանից նեղացած է: Իմ գրածներին ի պատասխան գրեց, որ եթե պետք է այսպես շարունակվի, ավելի լավ է վերջ դնենք մեր հարաբերություններին: Եթե անկեղծ լինեմ, չփորձեցի էլ նրան հակառակում համոզել ու համաձայնեցի, քանի որ ինքս էլ արդեն վերադարձել էի իմ նախկին' ցոփ ու շվայտ կյանքին :)»,- խոստովանեց երգիչը:
Շարունակությունը` այստեղ: