2012 թվականին Ջասթինն ու Սելենան բաժանվել էին, սակայն, եվրոպական շրջագայությունից հետո, Ջասթինը, ըստ լրատվամիջոցների, մեկնել էր Լոս Անջելես' Սելենայի մոտ, և նրանց սիրավեպը նոր շունչ էր ստացել: Բիբերին քաջալերելու համար այս ամսի 18-ին Սելենան մեկնել է Օսլո. Աարտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զույգն ամեն տեղ երևացել է ձեռք ձեռքի բռնած, համբուրվելիս, որ նույնիսկ նրանց երկրպագուներն են զարմացել: Ինչպես երևում է, զույգը կրկին միասին է: