Տնական նագետներ
2 կտոր հավի կրծքամիս
1 ձու
Աղ
Սև և կարմիր պղպեղ
Պաքսիմատ
Բուսայուղ
Կրծքամիսը ոսկրազատիր, մի փոքր ծեծիր, ապա բաժանիր ձողիկների (մոտ 5-6 սմ լայնությամբ և 10 սմ երկարությամբ): Համեմիր աղով և պղպեղով: Ձուն մի քիչ հարիր, ապա ավելացրու հավի կտորները: Լավ խառնիր և ամեն կտորն առանձին պատիր պաքսիմատով: Շարիր նագեթներն ափսեի վրա և դիր սառցախցիկի մեջ: Հյուրերի գալուց առաջ հանիր սառցարանից և տապակիր բուսայուղի մեջ:
"Խառը" խորտիկ
Կարող ես «ավանդական» կարտոֆիլ տապակել, սակայն մատուցել այն նորովի՝ ձողիկաձև կտրատած տաքդեղի և գազարի «ընկերակցությամբ»: Չմոռանաս մատուցել մեկ մեծ ափսեով' նագեթների հետ միասին, և իհարկե, համտեսել տարբեր սոուսներով: Քեզ ու ընկերուհիներիդ իսկապես շա՜տ համեղ շփում է սպասում: