Երգիչ Նարեկ Մակարյանն ավելի ճանաչում ձեռք բերեց մասնակցելով «Հայաստանի ձայնը» նախագծին: Նա այն չորս հաջողակներից էր, ով հայտնվեց եզրափակչում և զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը: ArmStar.am-ը զրուցել է երիտասարդ երգչի ապագա պլանների և նոր առաջարկների մասին:
Նարեկը լինելով Կոնսերվատորիայի ուսանող' բազմիցս է ներկայացրել Հայաստանը տարբեր միջազգային մրցույթներում, իսկ երբ լսել է «Հայաստանի ձայնը» նախագծի մասին, որոշել է փորձել իր կարողությունները:
«Հայաստանի ձայնը» երիտասարդ երգչի համար հնարավորություն էր ցույց տալու այն ամենն ինչ սովորել էր. «Նախագիծն ինձ տվեց նաև հնարավորություն նորը ուսանելու, իսկ ամենամեծ ձեռքներումը, որն ունեցա Արմենիա հեռուստաընկերության շնորհիվ, Սոֆի Մխեյանի հետ ծանոթությունն էր և համատեղ աշխատանքը, որի արդյունքում ես ավելի մոտեցա իմ երազանքի իրականացմանը», ասաց երգիչը:
Նախագծի շրջանակներում բազում երկրպագուներ է ձեռք բերել ու նրանցից շատ շնորհակալ է իրեն ուղղված բոլոր դրական խոսքերի համար: Իսկ երկրպագուների խենթ արարքներից առանձնացրեց հետևյալը. «Ինձ անգամ ամուսնության առաջարկ արեցին, որը սակայն մերժեցի»:
«Հայաստանի ձայնը» նախագծի ավարտից հետո Նարեկը մի շարք առաջարկներ է ստացել, որոնց մասին նախընտրեց դեռ չխոսել. «Համատեղ աշխատելու պլաններ շատ կան, մտադիր եմ երկրորդ ձայնասկավառակս նեկայացնել հանդիսատեսին, իսկ նոր տեսահոլովակս շուտով պատրաստ կլինի»: Նա վստահ է, որ արդյունքի հասնելու համար պետք է երեք բան' համարձակություն, աշխատասիրություն և նպատակասլացություն:
Երիտասարդ երգիչն այս դժվար ճանապարհին իր սկզբունքներին հավատարիմ կմնա, նա վստահ է, որ երբեք ցածրաճաշակ երաժշտություն չի ներկայացնի. «Ես կերգեմ ամեն տեղ, որտեղ իմ կարիքը կա, որտեղ սիրով ինձ կընդունեն, կլսեն և կապ չունի դա կլինի ռեստորան, թե մեծ համերգասրահ, ես երգում եմ իմ ժողովրդի համար», անկեղծացավ Նարեկը:
ArmStar.am-ի հետ զրույցում նա նաև նշեց, որ կուռքեր չունի, սակայն կան երգիչներ որոնց երգարվեստն անչափ սիրում է. օրինակ' Սիրուշո, Սոֆի Մխեյան, Դորիանս, Հայկո, Ինգա Անուշ Արշակյաններ:
Նարեկի համար մեծագույն պարգև էր ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատականը. «Ինձ համար դա բարձրագույն գնահատական է, հուսամ մի օր կերգեմ մաեստրոյի հետ»:
ArmStar.am-ն անդրադարձավ նաև երիտասարդ երգչի նախասիրություններին և հետաքրքրություններին: Պարզվեց, որ Նարեկը եթե չընտրեր երգչի մասնագիտությունը, ապա նրան կարելի էր տեսնել սպորտի ասպարեզում. «Եթե ազատ ժամանակ եմ ունենում, ինչը սակայն շատ հազվադեպ է լինում, զբաղվում եմ սպորտով, ես տասը տարեկան հասակից խաղում եմ մեծ թենիս »,-ասաց Նարեկը:
Աղջիկների հարցում շատ պահանջկոտ չէ, նա կարևորում է անկեղծությունը. «Ես սիրում եմ ինքնատիպ աղջիկների, որոնք չեն փորձում նմանակել որևէ մեկին»:
Իսկ մեր այն հարցին' որքանով է ճանաչվածությունն օգնում անձնական հարաբերություններում, երգիչն ասաց. «Այն ինձ օգնում է նրանով, որ ավելի պատասխանատու եմ իմ լսարանի առաջ և սխալվելու իրավունք չունեմ: Իսկ եթե իմ դիմացինը պետք է շփվի ինձ հետ իմ հայտնի լինելու պատճատով, ապա նման մարդիկ իմ կյանքում տեղ չունեն»:
Հարցազրուցի վերջում էլ Նարեկն ավելացրեց. «Շնորհակալ եմ բոլորից, փորձում եմ լսել բոլորի կարծիքները, այնուհետև ունենալ իմ տեսակետը և անդրադարձի համար շնորհակալություն AarmStar.am–ին»:
Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը