Պահքի մեջ գտնվողներին LADYNEWS.am-ն առաջարկում է հերթական բաղադրատոմսը, որը կարող եք պատրաստել առանց դժվարության:
Հարկավոր է'
1կգ կարտոֆիլ, բուսական յուղ եւ աղ:
Պատրաստման եղանակը՝
Ցանկալի է՝ կարտոֆիլները լինեն փոքր չափի՝ մուգ վարդագույն կեղեւով: Դրանք մանրակրկիտ լվանալ խոզանիկ օգնությամբ: Կաթսայի մեջ եռացնել ջուր, որին ավելացնել աղ' ըստ ճաշակի: Ջրի մեջ գցել կարտոֆիլը եւ թողնել, մինչեւ կիսաեփ դառնա: Հետո ջուրը թափել, իսկ կարտոֆիլը մի կողմից կտրել այնպես, որ ստանա սնկի տեսք: Տապակել բուսական յուղով, ձեւավորել եւ մատուցել: Բարի ախորժակ: