Բաղադրիչներ
- պաստա - 500 գր (ֆետտուչինի)
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- կարագ - 100գր
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 4 պճեղ
- լոլիկի մածուկ - 300գր
- շաքարավազ - 1 պտղունց
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 1 բաժակ
- պանիր պարմեզան - 100գր(քերած)
- ռեհան - 2 ճյուղ(կանաչ)
Պատրաստման եղանակ
- Պաստան պատրաստում ենք այնպես, ինչպես նշված է տուփի վրա։ Այնուհետև պաստայի ջուրը թափում ենք` 1 բաժակը պահում ենք։ Այդ ջուրը պահում ենք, որպեսզի սոուսի թանձրությունը կարգավորենք։
- Սերուցքային կարագն ու ձիթայուղը տաքացնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Ավելացնում ենք կտրատված սոխն ու սխտորը և մոտ 1 րոպե տապակում։
- Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, աղը, պղպեղն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք պաստայի ջուրը: Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով 25-30 րոպե եփում ենք։
- Վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում պատրաստի պաստան, սերուցքը, քերած պանիրը և թարմ մանրացրած ռեհանը և մատուցում:
Այս հրաշալի իտալական պաստան մատուցում են մեկ գավաթ կարմիր գինու հետ: Բոն ապետիտ: