Հիշո՞ւմ ես «Սիրունիկը» ֆիլմի հայտնի երգը՝ ''Pretty woman walking down the street...'': Երբ մտածում եմ նորաձև կոշիկների մասին, հենց այս երգն է սկսում հնչել ականջներիս մեջ, իսկ աչքերիս առաջ գալիս է տեսարան, թե ինչպես ենք մենք՝ աղջիկներս, այդ նորաձև կոշիկներով, թեթև ու անհոգ քայլվածքով գնում ենք փողոցով ու միանգամից գրավում բոլորի ուշադրությունը:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Մենք արդեն պատմել ենք, թե ինչպես քայլվածքով հնարավոր է մեկ ակնթարթում գերել հակառակ սեռի ներկայացուցիչներին /http://www.cosmo.am/am/search/B1A1BO2437831415/ : Մնում է կողմնորոշվենք, թե այս գարուն-ամառ սեզոնին ինչպիսի կոշիկներով ենք անելու դա:
Pret-a-Porte ցուցադրություններից ընտրել ենք այն թոփ 5 թրենդային մոդելները, որոնցով մեր քայլվածքը կլինի շատ սեքսուալ, կանացի, ոճային, վառ ու առանձնացող:
1. Սեքսուալ՝ սուր քթով կոշիկներով: Alberta Ferretti, Balmain, Barbara Bui, Burberry, Christian Dior, Versace ու սա դեռ դիզայներների ամբողջական ցուցակը չէ, ովքեր իրենց գարուն-ամառ հավաքածուներում ներառել են սուր քիթ ունեցող բարձրակրունկ կոշիկներ: Կրկնակի սեքսուալ են այն մոդելները, որոնց առաջամասերից երևում են ոտքի մատների հիմքերը:
2. Կանացի' թափանցիկ էլեմենտներ ունեցող կոշիկներով: Ճիշտ են ասում, որ նորաձևությունը կրկնվում է: Թափանցիկ էլեմենտներով կոշիկները կրկին գրոհել են պոդիումը: Թափանցիկ էլեմենտները հիմնականում կիրառվել են կոշիկների առաջամասերում, այսպիսով, երբեմն ստեղծելով ոտաբոբիկ լինելու տպավորություն: Նման մոդելներ հնարավոր է տեսնել Chanel և Givenchy հավաքածուներում:
3. Ոճային՝ սողունների կաշվի պրինտով կոշիկներով: Կարծես թե, այն որ 2013-ն օձի տարի է, իր լուրջ ազդեցությունն է թողնում նորաձևության աշխարհում: Դրա վառ ապացույցը Gucci և Lanvin նորաձևության տների կողմից ներկայացված մոդելներն են: Օգտագործվել է օձի կաշի հիշեցնող պրինտ՝ կանաչ ու արծաթագույն երանգներով: Հետաքրքիր ընտրություն սաֆարի ոճի սիրահարների համար:
4. Վառ՝ նախշավոր կրունկներ ու պլատֆորմաներ ունեցող կոշիկներով: Կրկին անգամ դիզայներները շեշտը դնում են կոշիկների կրունկների ու պլատֆորմաների վրա՝ նկարների, փորագրությունների ու սովորական ծաղկային պատկերների տեսքով: Նախշազարդված պլատֆորմաներով կամ վառ գունավոր պրինտ ունեցող կրունկերով կոշիկներ ներկայացվել են Emilio Pucci, Dolce & Gabbana, Carolina Herrera գարուն-ամառ 2013 ցուցադրությունների ժամանակ:
5. Առանձնացող՝ հռոմեական ոճի կոշիկներով: Այս սեզոնի առանձնացող ու ոչ այդքան պրակտիկ մոդելներից մեկը՝ հռոմեական ոճ հիշեցնող, երկար, ոտքն ամբողջությամբ ընդգրկող թելերով ու զոլերով կոշիկներն են: Այդպիսի մոդելներ ներկայացվել են Versace, Salvatore Ferragamo, Jean Paul Gaultier, Alexander Wang գարուն-ամառ հավաքածուներում:
Հ.Գ Գարնան ու ամռան ամիսներին մի´ անտեսիր նաև կոշիկներդ ճիշտ խնամելու փաստը: Մշտապես մաքրիր դրանք թեթև խոնավացված կտորով և փայլեցրու՝ չորով: Կոշիկի վրա առկա էլեմենտները կարող ես մաքրել փոշուց փոքրիկ խոզանակի միջոցով: Իսկ եթե այնպես է ստացվել, որ մնացել ես անձրևի տակ, ոչ մի դեպքում չչորացնես կոշիկներդ արևի ճառագայթների տակ կամ որևէ տաքացուցիչի մոտ: Պարզապես վերցրու ոչ պետքական թղթեր, դրանք դիր կոշիկի ներսում՝ վերջիններս կքաշեն ողջ խոնավությունը: