Մանուշակագույնը ճանաչվել Է 2015 թվականի գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ գույնը, հաղորդում Է The Independent-ը: «Այս գարնանը գլխավոր գույնը կլինի ծիրանին»,- ասված Է հրատարակության առցանց-տարբերակում հրապարակված նյութում:
Ինչպես նշել Է The Independent-ը, մանուշակագույն, բաց մանուշակագույն եւ նարդոսագույն նրբերանգները կգերակշռեն «գարուն-ամառ 2015» սեզոնի ֆեշն-մակնիշների ցուցադրություններում: Օրինակ Է բերվում, մասնավորապես, նորաձեւության այնպիսի առեւտրանիշների ցուցադրությունները, ինչպիսիք են Burberry-ն եւ Christopher Kane-ն:
Հրատարակությունը խորհուրդ Է տալիս հագուստի մեջ մանուշակագույնը զուգադրել այլ գույների հետ՝ ըստ որում խուսափելով սեւ կամ պաստելային գուներանգների հետ համակցությունից: