Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարինկան կրում է սպիտակ գույնի, համարձակ դեկոլտեով, երկարափեշ զգեստ։ Դերասանուհին արձակել է մազերը, ընտրել ընդգծված շպար։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Տարբերվող», «Նրբություն»։