Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարինկան մուգ գույնի տաբատ է կրում, կապույտ բլուզ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է ընտրել ու գլխարկ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Բարի օր բոլորին»,- մեկնաբանություններում գրել է Մարինկան։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան պատկերված էր գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Նա կրում էր ջինսե տաբատ, Դիսնեյի մուլտհերոսների պատկերով շապիկ, սպորտային գունավոր կոշիկներ։ Մարինկան հավաքել էր վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել էր արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։