Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին մուգ գույնի ջինսե տաբատ է կրում, վառ կարմիր վերնաշապիկ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացնում է վառ շպարը։ «Ամառ եմ ուզում»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։
Հիշեցնենք` օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Մարինկան այն համադրել էր նույն գույնի գոտու հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերը եւ վառ դիմահարդարմամբ էր։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր Մարինկան՝ օգտագործելով «ժպտացեք» հեշթեգը։