Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, մուգ գույնի բլուզ։ Մարինկան արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ գլխարկ ընտրել եւ արեւային ակնոց։ «Ժպտացեք, մարդիկ, միմյանց հաճախ… Պարզապես հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու...»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Մարինկայի ձեռքին վարդերի գեղեցիկ փունջ էր։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։