Իտալական նորաձեւության Incanto ապրանքանիշը ներկայացրել է Incanto Swimwear & Beachwear 2013 լողազգեստների նոր հավաքածուն:
Ըստ Fashiontime-ի, նոր հավաքածուում ներառվել են ծաղկավոր, գիշատիչ եւ գրաֆիկական նկարներով լողազգեստներ, ինչպես նաեւ հյութեղ եւ նուրբ երանգներով մոդելներ: Գովազդային արշավի դեմքը, որի նկարահանումներն անցկացվել են Սարդինիա կղզում, դարձել է 20-ամյա հարավաֆրիկյան մոդել Նիկոլ Մեյերը:
Հավաքածուում ներկայացված է մի քանի մոդելային շարք. Decoration, Monti, Alamo, Ruche եւ Tucson: Նորաձեւության սիրահարների պաշտամունքի առարկա կարող է դառնալ խոշոր քարերով զարդարված Gem մանուշակագույն բիկինին: