Դուք սիրում եք մկանո՞ւտ տղամարդկանց: Իսկ գուցե ձեզ գրավում են նիհարնե՞րը: Կամ էլ առանձնակի սեր ունեք բժշկական խալաթով տղամարդկա՞նց հանդեպ: Այդ դեպքում շնորհավորում եմ. դուք, հավանաբար, ֆետիշիստ եք: «Ֆետիշիզմ» բառը սկսել է հաճախ օգտագործվել մեր խոսքում, բայց արդյո՞ք մենք գիտենք դրա իսկական իմաստը:
Օրինակ' տղամարդը կարող է խենթանալ սուր քթերի համար և սիրահարվել աղջկան միայն նրա համար, որ նրա քիթը սուր է: Եվ եթե աղջիկը հանկարծ որոշի փոխել քթի ձևը, ապա տղամարդը միանգամից կհիասթափվի: Ծանր դեպքերում տղամարդը չի կարող գրգռվել, եթե զուգընկերուհու քիթը սուր չէ:
ФетишՈրպես կանոն, սեքսուալ ֆետիշիզմը ներառում է ոչ միայն աննորմալ հակում դեպի անշունչ առարկաներ կամ մարմնի մասեր, այլև դրանց հետ որոշակի գործողություններ կատարելու ցանկություն. ֆետիշիստը, ստանալով իր երանելի առարկան, կարող է այն հոտոտել, լիզել, շոյել, կծել և անգամ փորձել ուտել: Օրինակ' եթե տղամարդու ֆետիշը կնոջ կուրծքն է, ապա նա կարող է նախընտրել ինտրամամարային սեքսը (կրծքերի միջև սեքս) ավանդականին:
Գիտնականները մինչև այսօր չեն կարողանում հստակ ասել ֆետիշիզմի պատճառը՝ այն բացատրելով կա՛մ մանկական տրավմայով, կա՛մ էլ բարդույթներով կամ անվստահությամբ:
Հիմնականում ֆետիշիզմին հակված են տղամարդիկ: Գուցե ա՞յն պատճառով, որ նրանք սիրում են աչքերով: Հաճախ նրանց ֆետիշները դառնում են բարձրակրունկ կոշիկները, կնոջ ներքնազգեստը (հաճախ հագած), կուրծքը և մազերը:
Ֆետիշիզմի կողքին գոյություն ունի նաև անտիֆետիշիզմ, երբ որևէ իր կամ մարմնի մաս առաջացնում են սեքսուալ ցանկության պակաս կամ անհետացում:
Ֆետիշի ամենատարածված տեսակներն են ոտքերի ֆետիշը, ներքնազգեստի ֆետիշը, wetlook-ֆետիշիզմը (թաց հագուստից գրգռում), ուժի ֆետիշը (երբ սեքսուալ ցանկություն է առաջանում մկաններից) և բժշկական ֆետիշը (սեքսուալ հակում բժիշկների հանդեպ):
Ոտքերի ֆետիշ
Ոտքերի ֆետիշիստը կարող է գրգռվել ոչ միայն ոտնաթաթի չափազանց մեծ կամ փոքր լինելուց, այլև հոտից: Օրինակ' չլվացված և քրտնքի հոտով ոտքերից մարդ կարող է իսկական օրգազմ ապրել:
Ներքնազգեստի ֆետիշ
ФетишՖետիշիզմի մյուս տեսակը ներքնազգեստի հանդեպ հակումն է՝ զուգագուլպաներ, վարտիքներ, կրծքկալներ և այլն: Օրինակ' Ճապոնիայում իսկական ֆետիշ կա հագած վարտիքների նկատմամբ. բացի այդ' դա իսկական բիզնես է այնտեղ: Հատուկ խանութներ կան, որտեղ աղջիկները վաճառում են իրենց օգտագործած վարտիքները, իսկ ֆետիշիստները հետո գնում են դրանք:
Բայց ամեն ինչ այնքան անմեղ չէ, որքան կարող է երևալ առաջին հայացքից: Ֆետիշիզմը երբեմն կարող է սարսափելի հետևանքներ ունենալ, հատկապես դրա տարատեսակներից նեկրոֆիլիայի և ապոտեմնոֆիլիայի ժամանակ: Նեկրոֆիլիայի դեպքում մարդիկ սեքսուալ հակում են ունենում մահացած մարդկանց հանդեպ, իսկ ահա երկրորդի դեպքում մարդիկ սեքսուալ հակում են ունենում մարմնական այլանդակությունների ու հաշմանդամության դեպքում:
Բարեբախտաբար, նման շեղումները բավականին հազվադեպ են հանդիպում, իսկ մեծամասամբ ֆետիշիզմն ընդամենը անմեղ տարօրինակություն է, որը միայն ծիծաղ է առաջացնում: Կամ էլ տհաճություն:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ֆետիշիզմն իսկական հիվանդություն ու շեղում էր համարվում, ինչպես համասեռամոլությունը, և ֆետիշիզմով տառապող մարդկանց ենթարկում էին պարտադիր բուժման: Այժմ ֆետիշիզմը պաթոլոգիա է համարվում միայն այն պարագայում, եթե մարդը անօրինական կամ վտանգավոր քայլեր է ձեռնարկում: