Ռուսաստաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ազդեցիկ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում։ Մարգարիտան հավաքել է մազերն ու վառ շպարով է, որն ընդգծում է դիմագծերը։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է ականջօղով՝ խոշոր աքսեսուարով։ «Սեւ կարապ»,- հրապարակումը մակագրել է նա՝ հետեւորդներին հարցնելով, թե իր հեղինակային երգերից որն է նրանց ավելի շատ դուր գալիս։