Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Հրապարակված լուսանկարում երգչուհին, որը բնակվում է Ռուսաստանում, մուգ գույնի հագուստ է կրում՝ վերնաշապիկ, տաբատ։ Երգչուհին արձակել է մազերն ու հագուստի երանգի դիմահարդարում ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գոտի, վզնոց, խոշոր ականջօղեր։