Եվա Զոհրաբյանն իր ընտրած կերպարներով բազմիցս ապացուցել է, որ ինքը հայկական շոուբիզնեսի ամենաոճային ներկայացուցիչներից է։ Դերասանուհին ունի իրերը միմյանց հետ ճաշակով համադրելու նուրբ զգացողություն, ինչի շնորհիվ յուրաքանչյուր թրենդ ադապտացնում է իր ոճին։ Բացառություն չի եղել նաեւ «Բարբի» ֆիլմից հետո այդքան մեծ տարածում գտած վարդագույնը։

 

Եվան եւս հետ չի մնացել թրենդից եւ ստեղծել է իր total pink կերպարը, սակայն նրան Բարբի, հաստատ, չես անվանի։ Կերպարն առօրյա է, գլամուրից զուրկ՝ հարմարավետության շեշտադրումով։ Եվան նախընտրել է նուրբ վարդագույն երանգը, իսկ թեթեւ կտորից եւ օձիքով տոպը համադրել է օվերսայզ տաբատի հետ։ Կոշիկները վարդագույն չեն՝ սեւ են։ Դերասանուհին շատ աքսեսուարներ չի կրում, իսկ մազերը ձիգ հավաքված են։