«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով դժվարին ժամանակում, որում ապրում ենք։
«Սիրելիներս, այո, դժվար ժամանակներ ենք ապրում, վստահ եմ, որ յուրաքանչյուրս սրտով ու հոգով Արցախում է: Միակ ցանկությունս, որ խաղաղ ապրենք մեր հողում եւ հնարավորություն ունենանք պարգեւելու միմյանց հրաշալի պահեր եւ անակնկալներ», - գրել է երիտասարդ երգիչը։