Ռուսաստանցի հոգեբան Մարիա Պուգաչովան բացատրել է, թե ինչու են կանանց համար հոգեբանական թրեյնինգներն օգնում հարթել հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Ըստ Meddaily-ի, ներկայում մեծ խնդիր կա. տղամարդկանց պակաս, որը կանանց մոտ վերածվում է ոչ միայն մշտական հարաբերությունների, այլեւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ պարզ ծանոթության բացակայության: Այդ պատճառով կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում իրենց, կարիերի վրա: Վաղ թե ուշ սա նրանց ստիպում է իրենց «հնացած ապրանք» զգալ: Սակայն կանանց մասին սոցիալական կարծրատիպերը, թե նրանք ընտանեկան օջախի պահպանողն են, չեն անհետանում: Դրանք ճնշում են կանանց հոգեբանությունը: Այս դեպքում կնոջը կարող են օգնել հոգեբանական թրեյնինգները: Պուգաչովան կարծում է, թե դրանք կանանց սեփական աչքերում ավելի գրավիչ եւ անկախ են դարձնում: